Միջազգային 

ԵԱՀԿ-ն առաջին անօդաչուներն Է գործարկել Դոնեցկի մարզում

analitik.am

ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը (ՀՄԱ) հոկտեմբերի 23-ին անցկացրել է առաջին անօդաչուների փորձնական գործարկումը, որոնք Ուկրաինայի արեւելքում կրակի դադարեցման ռեժիմի մոնիթորինգ են իրականացանելու:

 

«Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ իր անօդաչուների առաջին հաջող գործարկումն Է անցկացրել երկրի արեւելքում՝ Մարիուպոլի մերձակայքում»,-նշվում Է կազմակերպության տարածած զեկույցում: Դրանում նաեւ ասված է, որ հոկտեմբերի 24-ից եղանակային բարենպաստ պայմանների դեպքում կսկսվեն անօդաչուների կանոնավոր թռիչքները:

 

Ավելի վաղ Գերմանիան եւ Ֆրանսիան հայտարարել են իրենց անօդաչուները Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության տնօրինմանը հանձնելու պատրաստակամության մասին: Հոկտեմբերի 17-ին Միլանում կայացած հանդիպմանը նրանց միացել են Իտալիան եւ Ռուսաստանը: Ինչպես հայտնել Է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը, երկրների կողմից առաջարկվող անօդաչուները ռազմական են, դրանց ուղեկցելու Է զինվորական անձնակազմը: Դա պահանջում Է ԵԱՀԿ-ի համապատասխան մանդատի փոփոխում, որը ներկայում նախատեսում Է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի միայն քաղաքացիական անձնակազմի օգտագործում:

 

ԵԱՀԿ-ի նախագահ Դիդյե Բուրկհալտերը հայտարարել Է, որ կազմակերպությունը կոնսուլտացիաներ Է սկսում ՈՒկրաինայում հրադադարի պահպանման մոնիթորինգի համար անօդաչու թռչող սարքերի հնարավոր օգտագործման հարցի շուրջ, որոնք կտրամադրեն Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Ուկրաինան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից