Միջազգային 

ԵՄ գագաթնաժողովը հաստատել է Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը

analitik.am

ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են Եվրոպական հանձնաժողովի նոր կազմը, որն իր աշխատանքը կսկսի 2014թ. նոյեմբերի 1-ին, հայտարարել է Եվրոպական խորհրդի գործող նախագահ Հերման Վան Ռոմպեյը, փոխանցում է Deutsche Welle-ն։
 

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ընդունված որոշման համաձայն՝ 27 նոր եվրահանձնակատարներ կանցնեն աշխատանքի՝ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի նախագահությամբ։

Նախօրեին Եվրահանձնաժողովի կազմը հաստատվել էր Եվրոպայի խորհրդի կողմից։ Նոր կազմին աջակցել է 423 պատգամավոր, 209-ը դեմ է արտահայտվել, ևս 67-ը ձեռնպահ է մնացել։

ԵՄ գործադիր իշխանության օրգանի անդամների լիազորությունները կտևեն 5 տարի՝ մինչև 2019թ. հոկտեմբերի 31-ը։

Նույն շարքից