Միջազգային 

Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է. Վրաստանի վարչապետ

analitik.am

Թուրքիան ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև ընկերը և ռազմավարական գործընկերը։ Այդ մասին հայտարարվել է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Նաջեթ Օզելի հանդիպման ընթացքում, հայտնում է apsny.ge-ն։

 

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում։

 

«Մենք բազմիցս խոսել ենք և, կարևորը, գործով ապացուցել, որ Թուրքիան ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլ նաև ընկերը և ռազմավարական գործընկերը»,- ասել է Ղարիբաշվիլին։

 

Նշվել է նաև, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափով եռակողմ համագործակցության շրջանակում կանցկացվեն համատեղ թիմային և դաշտային զորավարժություններ։

Նույն շարքից