Սպորտ 

Հիանալի կլիներ, եթե Նեյմարը վերադառնար «Բարսելոնա». Ինյեստա

analitik.am

«Բարսելոնայի» նախկին ավագ Անդրես Ինյեստան, ով հիմա հանդես է գալիս «Վիսսել Կոբա» ակումբում, խոսել է Նեյմարի մասին:

Հիշեցնենք, որ բրազիլացին ու իսպանացին միասին հանդես են եկել կատալոնական գրանդում:

«Նեյմարը լավագույն հարձակվողներից է ոչ միայն հիմա: Նրա տեղափոխությունը հիանալի տրանսֆեր կլիներ «Բարսելոնայի» համար: Այլ հարց է՝ անհրաժեշտ է արդյո՞ք դա ակումբին, թե՝ ոչ:

Ինձ համար նա լավագույններից մեկն է ու նրա տեղափոխությունը հիանալի գործարք կլիներ»,-ասել է Ինյեստան:

Նույն շարքից