Միջազգային 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է՝ Ղրիմն Ուկրաինային է պատկանում

analitik.am

Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) հաստատել է, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը պատկանում է Ուկրաինային։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Սերգեյ Կիսլիցան, գրում է Обозреватель-ն։

 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության պատկանելությունն Ուկրաինային, ինչ էլ որ Ռուսաստանը չասի և ինչպես էլ չարդարանա»,- գրել է Կիսլիցան Twitter-ում։

 

Նրա խոսքով՝ այդ որոշմանը դեմ են քվեարկել 25 մասնակից երկրներից միայն 3-ը՝ Ռուսաստանը, Կուբան և Չինաստանը։
Նախկինում ուկրաինական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ռուսաստանի կողմից շրջափակված Ղրիմում իր մշակութային ժառանգության պահպանությանն օժանդակելու խնդրանքով։

Նույն շարքից