Միջազգային 

Քոբանին պաշտպանող քրդերը համաձայնել են ընդունել «Սիրիական ազատ բանակի» օգնությունը. Էրդողան

analitik.am

«Սիրիական ազատ բանակի» մոտ 1.300 գրոհային հնարավոր է մեկնի Քոբանի քաղաք՝ այնտեղ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարող քրդերին օգնելու համար, Տալլինում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Էրդողանի խոսքով՝ սիրիական «Ժողովրդավարական միասնության կուսակցությունը» համաձայնել է Քոբանի ուղարկել 1300 մարդ։ «Այժմ շարունակվում են բանակցությունները, թե ինչ ճանապարհով նրանք կարող են հասնել այնտեղ»,- ասել է Էրդողանը։

 

Թուրք նախագահը նշել է նաև, որ սիրիացի քրդերը քննարկում են Իրաքի Քրդստանի զինված խմբավորումների 150 անդամի տեղափոխումը Քոբանի։

Նույն շարքից