Միջազգային 

ՆԱՏՕ-ն կրկին հայտարարել է Ուկրաինայում ռուսական զորքերի ներկայության մասին

analitik.am

 ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ռուսական զորքերը շարունակում են գտնվել Ուկրաինայում, գրում է gazeta.ru-ն:

 

 «Մենք հետևել ենք Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերմանը, բայց, կարող եք չկասկածել, դրանք շարունակում են մնալ Ուկրաինայի արևելքում»,- հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:

 

 Դոնբասում Ռուսաստանի բանակի ներկայության մասին վերջին անգամ ՆԱՏՕ-ն հայտարարել էր 2014 թվականի սեպտեմբերի 30-ին: «Հարյուրավոր ռուս զինվորականներ, այդ թվում՝ հատուկ նշանակության զորքեր, դեռևս գտնվում են Ուկրաինայում»,- այդ ժամանակ ասել էր դաշինքի աշխատակից Ջենզենը:

 

 Ինչպես գրում է gazeta.ru-ն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսական զորքերի ներկայության մասին հաղորդագրությունները հերքում են:

 

 
 

Նույն շարքից