Միջազգային 

Սիրիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ հայտ է ներկայացրել

analitik.am

Սիրիան Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովը:

 

Հայտը տրվել է հոկտեմբեր ամսին, հայտնում է TASS գործակալությունը։

 

Լիխաչովն ասել է, որ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են առևտրին և գյուղատնտեսությանը վերաբերող երկկողմ ծրագրեր։

 

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ պետությունը պարտավոր է աջակցել ռուս-սիրիական համատեղ ծրագրերը։

Նույն շարքից