Միջազգային 

Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հեռանկարն իրատեսական է. ՆԱՏՕ

analitik.am

Ուկրաինան եւ Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու իրատեսական հնարավորություններ ունեն, հայտարարել է Ռուսաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոյի տնօրեն Ռոբերտ Պշելը։


«Կարծում եմ՝ հեռանկարն իրատեսական է։ Մեր քաղաքականությունը բաց դռների քաղաքականություն է, ոչ թե ՆԱՏՕ-ի ընդլայնման», — «Կոմերսանտ FM» ռադիոյի հետ զրույցում ասել է Պշելը։  


Մեկնաբանելով Դաշինքում Վրաստանի անդամակցությունը՝ Պշելը համոզմունք է հայտնել, որ դա է ցանկանում բնակչության մեծամասնությունը։  «Կասկած չկա, որ դա վրացիների մեծամասնության ցանկությունն է։ Վրաստանը դեպի առաջ խոշոր քայլեր է կատարել, բայց կան դեռ  շատ չափորոշիչներ, որոնք դեռ հարկավոր է լրամշակել», — ասել է նա։


Պշելը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն «գաղտնի ծրագիր» չունի, թե ում է  ընդունելու այս տարի։ Դրա համար, ըստ նրա, միշտ էլ քաղաքական որոշում է պետք։

«Վրաստանի համար ձեւական խոչընդոտներ կան, որոնք կապված են որոշ չափորոշիչների հետ, որոնք, մեր կարծիքով, Վրաստանում ամբողջությամբ չեն կատարված։ Իսկ թե ինչպիսին կլինի իրավիճակը 2-3 տարվա ընթացքում, դա արդեն այլ հարց է», — հավելել է Պշելը։

Նույն շարքից