Միջազգային 

Հայերին տարածք չհանձնելու համար Ստամբուլի քաղաքապետարանը հայերին պատկանող տարածքի մի մասը վերածել է զբոսայգու

analitik.am

Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանում գտվող 42.000 քմ տարածքը, որը նակխինում բռնազավթվել էր Թուրքիայի հայ համայնքից, վերջերս դարձյալ վերադարձվել էր Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հիմնադրամին, սակայն Զեյթինբուրնուի համայնքապետարանն սկսել էր ջանքեր գործադրել տարածքը հայերին չվերադարձնելու ուղղությամբ:   Ըստ Haberler-ի`համայնքապետարանը տարածքի մոտ 8.660 քառակուսի մետր տարածքը զբոսայգու վերածելու պահանջով դիմել էր Ստամբուլի քաղաքապետարան, ում որոշմամաբ այն զբոսայգու տարածք էր անվանվել:   Հիմնադրամի փասաբան Ալի Էլբեյօղլուն պնդում է, որ քաղաքապետարանի այդ քայլն անօրինական է և իրենք պատրաստվում են դատարան դիմել:   Նշենք, որ Զեյթինբուրնուի համալիրը 1869-1955 թվականներին գնել է հայկական ծագումով օսմանյան քաղաքացի Սարգիս Գյուլբենկյանն ու այն նվիրել Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին: 

Նույն շարքից