Միջազգային 

Հրապարակվել են Արգենտինային ներկայացվող պարտքային նոր պահանջները

analitik.am

EM Ltd. ֆինանսական հիմնադրամը Արգենտինային 835 մլն դոլարի պահանջներ է ներկայացրել եւ դիմել ամերիկյան դատարան՝ այդ վճարումների կատարումն ապահովելու խնդրանքով։


Ավելի վաղ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Արգենտինային պարտավորեցրել էր 1,33 մլրդ դոլար վճարել արժեթղթերի սեփականատերերին։ Բուենոս-Այրեսը չէր կատարել պահանջը, ինչից հետո դատավոր Թոմաս Գրիեսան բանկերին արգելել էր սպասարկել վճարումները պարտքի արդեն վերաձեւակերպված մասով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

 

 

Բուենոս-Այրեսին հաջողվել է վերաձեւակերպել իր պարտքային պայմանավորվածությունների 93%-ը, սակայն  7%-ի սեփականատերերը դատի են տվել՝ լիարժեք ծավալով վճարումներ պահանջելով։

Նույն շարքից