Միջազգային 

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում առաջատար է Արսենի Յացենյուկի կուսակցությունը

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հավաքել է 21.66% ձայն, «Պյոտր Պորոշենկոյի բլոկը»՝ 21.65%, հայտնում է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ 20.15% արձանագրությունների հաշվարկից հետո, փոխանցում է Взгляд-ը։

 

ԿԸՀ-ի տվյալներով՝ Ռադա են անցնում ևս 4 կուսակցություն՝ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի «Սամոպոմոշչ»՝ 10.35%, «Ընդդիմադիր դաշինք»՝ 9.61%, «Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական կուսակցություն»՝ 7.71%, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»՝ 5.96%։ 

 

Ի դեպ, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ իր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը կարճ ժամկետներում խորհրդարանական կոալիցիա կձևավորի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի բլոկի հետ։

 

«Հենց նոր ես հանդիպում ունեցա Ուկրաինայի նախագահի հետ, և մենք կարճ ժամկետներում կձևավորենք կոալիցիա, որպեսզի նոր կառավարությունը, նոր խորհրդարանն արագ և արդյունավետ իրականացնեն բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են երկրի համար»,- ասել է Յացենյուկը։

 

Վարչապետը հայտնել է նաև, որ բանակցություններ է անցկացրել շրջանային վարչակազմերի բոլոր ղեկավարների հետ՝ ձայների նորմալ հաշվարկն ապահովելու համար։ Յացենյուկը դիմել է նաև ԿԸՀ-ին՝ կոչ անելով որքան հնարավոր է արագ հաշվարկել քվեարկության արդյունքները և հրապարակել, որպեսզի պարզ դառնա, թե ով է հաղթել համամասնական և մեծամասնական ցուցակներով։

Նույն շարքից