Միջազգային 

Քուրդ զինյալները դուրս են մղել իսլամիստներին թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքից

analitik.am

Քրդական ինքնապաշտպանական ուժերը կիրակի դուրս են մղել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին թուրք-սիրիական սահմանին գտնվող Քոբանի քաղաքից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ «Ալ Մայադին» հեռուստակայանին հղումով։

 

Ջիհադիստները նահանջել են և գտնվում են քաղաքից 6 կմ հեռավորության վրա։ Հյուսիսային մասում հաստատվելու և Քոբանին Թուրքիայի հետ սահմանին գտնվող հսկիչ-անցագրային կետից մեկուսացնելու նրանց փորձերը չեն հաջողվել։

 

Քրդերը շաբաթ հակահարձակման են անցել և վերահսկողություն հաստատել Թել էշ Շաեր, Բեշտա էն Նուր և Էլ Իզաա ռազմավարական բարձունքներում, որտեղից զինված ծայրահեղականները գնդակահարում էին քաղաքը։ Ականատեսները հայտնում են, որ Սուկ էլ Հալկ շրջանում մարտերի ժամանակ սպանվել և վիրավորվել է ավելի քան 50 ջիհադիստ։ Տասնյակ իսլամիստներ գերի են վերցվել։

Նույն շարքից