Միջազգային 

Պորոշենկոյի որդին առաջատար է իր ընտրատարածքի ընտրությունների արդյունքներով

analitik.am

Ուկրաինայի նախագահի որդի Ալեքսեյ Պորոշենկոն առաջատար դիրքերում է Վինիցկի շրջանի №12 մեծամասնական միամանդատ ընտրատարածքում, որտեղ նա առաջադրվել է: Այդ մասին են վկայում Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները, հաղորդում է korrespondent.net-ը:

 

1,73 տոկոս ձայների մշակման արդյունքներով՝ նա հավաքում է ընտրողների 78,60 տոկոսը:

 

Ավելի վաղ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ իր որդին ինքն է առաջադրվելու մասին որոշում կայացրել:

«Ես այնպես եմ դաստիարակել որդուս, որ նա ինքը կայացնի որոշումներ: Նա առաջադրվելու մասին որոշում է կայացրել: Իմ հետ չի խորհրդակցել»,- նշել է երկրի ղեկավարը:

 

Կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, Ուկրաինայում կայացել են Ուկրաինայի Գերագույն ռադա ժողովրդական պատգամավորների արտահերթ ընտրություններ:

Նույն շարքից