Միջազգային 

Դավութօղլուի առաջարկը մերժել չէի կարող. Էթյեն Մահչուփյան

analitik.am

Թուրքական «Աքշամ» թերթի հոդվածագիր Էթյեն Մահչուփյանը խոսել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը դառնալու իր որոշման մասին և ասել, որ նման առաջարկը մերժել չէր կարող, գրում է Star թերթի կայքը:

 

Նա նշել է, որ վարչապետին որևէ կոնկրետ ոլորտում խորհրդատվություն չի տալու:

 

«Պարոն վարչապետի հետ անցյալ շաբաթ հանդիպեցինք և ինքն ինձ նման առաջարկ արեց: Որևէ հատուկ ոլորտում խորհրդատվության մասին չենք խոսել: Հայկական հարցի մասին առհասարակ խոսք չի եղել: Որևէ կոնկրետ թեմա չենք առանձնացրել:  Այսօր կարևոր չթվացող ցանկացած հարց վաղը կարող է երկրի համար կարևոր հարց դառնալ»,-ասել է Դավութօղլուի նորանշանակ խորհրդականը:

Նույն շարքից