Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն շնորհավորել է ուկրաինացի ժողովրդին անցած կիրակի օրն անցկացված Գերագույն ռադայի ընտրությունների առթիվ և դրանք անվանել «ժողովրդավարության հաղթանակ», հաղորդում է ТАСС-ը:
«Շնորհավորում եմ Ուկրաինայի ժողովրդին: Ժողովրդավարության և եվրոպական բարեփոխումների հաղթանակ»,- Twitter-ի իր էջում գրել է նոյեմբերի 1-ին պաշտոնից հեռացող Եվրահանձնաժողովի նախագահը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղական ժամանակով 10:00-ին արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցնում վեց կուսակցություն, որոնցից ամենաշատ ձայները հավաքել է վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատը»՝ 21,67 տոկոս ձայն: