Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Նախագահների քննարկման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է: Օլանդն արդեն հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նախագահների եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21-ին, իսկ ժամը 23-ին տեղի կունենա պաշտոնական ընթրիք:
Փարիզում Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ այսօր նախատեսվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Մինչայդ նախագահները հանդիպել էին Սոչիում եւ Ուելսում` Վլադիմիր Պուտինի եւ Ջոն Քերիի նախաձեռնությամբ: Սա գալիս է հաստատելու այն, որ եռանախագահողպետությունների ղեկավարները վճռական են տրամադրված ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ հանդիպումների արդյունքում փորձում են ուղի գտնելհակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս պարագայում, սակայն, միայն եռանախագահող պետությունների ղեկավարների եւ համանախագահներիցանկությունը քիչ է: Այդ ցանկությունը պետք է լինի նաեւ կողմերի մոտ:
Եթե Հայաստանն ամենատարբեր մակարդակի հանդիպումներում հաստատել է իր պատրաստակամությունը ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցայինճանապարհով` երեք հիմնական սկզբունքների հիման վրա, ապա այդ ցանկությունը չկա եւ չի էլ եղել հակամարտող մյուս կողմի` Ադրբեջանի մոտ: Հրադադարիպարբերական խախտումներից, դիվերսիոն խմբեր ուղարկելուց եւ շփման գծից դիպուկահարներին չհեռացնելուց մինչեւ օգոստոսյան հնգօրյա լարվածությունըսահմանին փաստում է, որ հակամարտության կարգավորման հարցում չկա մեկ միասնական դիրքորոշում եւ ցանկություն: Այնպիսի տպավորություն է, որՀայաստանն ու միջազգային հանրությունը խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանը` մեկ այլ: Դրա վառ ապացույցն այն է, որ մինչ միջազգային հանրությունը օգոստոսինխաղաղության կոչ էր անում, Ադրբեջանի նախագահը, թե’ սահմանին, թե’ twitter-ի իր միկրոբլոգում հանդես էր գալիս ռազմատենչ հայտարարություններով եւպատերազմ էր հրահրում: Twiterr-ում նա աջակիցներ չգտավ, իսկ սահմանին հայկական զինված ուժերը թույլ չտվեցին:
Թերեւս, հենց սա է պատճառը, որ թե’ հայ, թե’ միջազգային քաղաքագետներն ու վերլուծաբանները լուրջ ակնկալիքներ փարիզյան հանդիպումից չունեն: Բեկում կամառաջընթաց չի լինի, միայն կվերահաստատվեն նախկին մոտեցումները: Ստեփանակերտում փարիզյան հանդիպումը դիտարկում են որպես փխրուն խաղաղությանպահպանման եւ բանակցային գործընթացի շարունակմանը միտված հանդիպում: Ստեփանակերտում հույս ունեն, որ նման հանդիպումները կարող են քայլ առաջգրանցել բանակցային գործընթացում եւ հիմք դնել խաղաղության համաձայնագրի կնքմանը: Բացի փխրուն խաղաղության պահպանումը, փարիզյան հանդիպումըկարեւոր է այն տեսակետից, որ կրկին վերահաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գերակայությունը` հակամարտության կարգավորման հարցում: Սա շատ կարեւոր էհատկապես այժմ, երբ Ադրբեջանը ջանք չի խնայում, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորումն ընթանա այլ կառույցի գերակայության ներքո:
Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում:
Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ: