Քիչ առաջ Փարիզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի թվիթերյան գրառումից։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել Ֆրանսիայի Ֆրանսուա Օլանդի հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, եղել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը։