Միջազգային 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ավարտվել է: Թվիթերյան իր էջում ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հայտնել է, որ հանդիպման մանրամասները կտեղեկացվեն քիչ ուշ` ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի միջոցով:

Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ կայացող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Մինչ այդ նախագահներն այս տարի հանդիպել էին Սոչիում և Ուելսում:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա է մեկնել Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով, ում հետ այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել:

Նույն շարքից