RBC-ն հայտնում է, որ Հոլանդիայի իրավապահները հրապարակել են Ուկրաինայում մալայզիական Boeing 777 օդանավի կործանման երկու վարկած: Դրանք հիմնված են գլխավորապես դեպքին ականատես մի քանի մարդկանց ցուցմունքների վրա:
Առաջինի համաձայն՝ օդանավը խփվել է «երկիր-երկինք» դասի հրթիռով:
Իսկ ըստ երկրորդի՝ ինքնաթիռի վրա հարձակում է տեղի ունեցել մեկ այլ օդանավից:
Ի սկզբանե դիտարկվել է տեղի ունեցածի չորս տարբերակ, այդ թվում՝ պարզապես վթար և ահաբեկչական գործողություն:
Հուլիսի 17-ին Դոնեցկի մոտ կործանված և մոտ երկու հարյուր մարդու կյանք խլած օդանավի վթարի պատճառները շարունակում են անհայտ մնալ: