Միջազգային 

ԱՄՆ-ի փոխնախագահ Բայդենը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը` նշելով, որ մեկ շաբաթ տեւելիք շրջագայության ընթացքում ԱՄՆ փոխնախագահը Թուրքիային զուգահեռ կայցելի նաեւ Մարոկկո եւ Ուկրաինա:

 

Մարոկկոյում տեղի ունենալիք 5-րդ Գլոբալ ձեռնարկատիրական գագաթաժողովին Բայդենը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը: Ուկրաինայում եւ Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահը շփումներ կունենա այդ երկրների ղեկավարների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նույն շարքից