Միջազգային 

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության հարցեր

analitik.am

 Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի պաշտոնակից Ժան Իվ լե Դրիանի հետ եւ  քննարկել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հարցերը, ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովի արդյունքները եւ դաշինքին Վրաստանի անդամակցության հեռանկարները: Այդ մասին հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարարությունը:

 

Ժան Իվ լե Դրիանը Ֆրանսիայի աջակցությունն Է հայտնել եվրատլանտյան կառույցներին, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացմանը:

 

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վրացական կողմին նաեւ շնորհակալություն Է հայտնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) իրականացվող ԵՄ-ի առաքելությանը վրացի զինվորականների մասնակցության համար:

 

«Մեր երկկողմ հարաբերություններն ավելի են ամրանում, խորանում եւ դառնում են համապարփակ: Ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցերը, ռազմական գործողության ընթացքը ԿԱՀ-ում, Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման հարցերը»,-նշել Է Ալասանիան, հաղորդել Է «Գրուզիա Online» գործակալությունը:

Նույն շարքից