Հայտնի են դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Թուրքիա կատարելիք այցի մանրամասները։ Այցը կկայանա 2014թ. նոյեմբերի 28-30-ը։ Անձամբ պոնտիֆիկոսն իր այցը նկարագրել է հետևյալ կերպ՝ «հաղթահարել խոչընդոտները, որոնք մինչ օրս բաժանում են կաթոլիկներին ուղղափառներից»։
Ընդ որում՝ Պապն ընդգծել է, որ իրական էկումենիկ երկխոսությունն անհնար է առանց «ներքին թարմացման», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եվս մեկ անգամ Պապի և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հանդիպումը կվերացնի հեռավորությունը, որը հաստատվել է մեր միջև հազարավոր տարիներ առաջ և աստիճանաբար կրճատվում է՝ սկսած Երկրորդ Վատիկանյան հավաքից հետո»,- նշել է պատրիարքը։