Միջազգային 

Իրանի և «վեցյակի» բանակցությունների հերթական փուլը կսկսվի նոյեմբերի 18-ին Վիեննայում

Իրանի եւ  «վեցյակի» երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) միջեւ բանակցությունների հերթական փուլը քաղաքական տնօրենների մակարդակով կսկսվի նոյեմբերի 18-ին Վիեննայում: Այդ մասին  հոկտեմբերի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է բանակցությունների գործընթացին մոտ կանգնած մի աղբյուր: 

 

«Այսօրվա դրությամբ պլանավորվում Է, որ տնօրենները Վիեննա կժամանեն նոյեմբերի 18-ին»,-ասել Է նա:

 

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ փորձագիտների մակարդակով  կայացած կոնսուլտացիաները «լավ ընթացք են ունեցել, բոլոր հարցերի շուրջ հանգուցալուծումներ են գտնվել»: «Բանակցային գործընթացի ելքն այժմ կախված Է կողմերի քաղաքական կամքից եւ այն բանից, թե ով կանի առաջին քայլը»,-հավելել Է գործակալության զրուցակիցը:

Նույն շարքից