Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանին՝ երկրի Ազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: