Թուրքիայի հարավային Մերսին քաղաքում երեքշաբթի ձերբակալվել է Անվտանգության վարչության մոտ 20 աշխատակից՝ հեռախոսների անօրինական գաղտնալսմանը ներգրավվածության կասկածանքով, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես հաղորդում է տեղական հեռուստատեսությունը, ընդհանուր առմամբ կասկածյալների ցանկում 27 ոստիկան է: Օպերատիվ-քննչական միջոցառումներն անց են կացվում, այսպես կոչված, զուգահեռ կառույցի կամ «ստվերային կառավարության» գործունեության հետաքննության շրջանակներում:
Համարվում է, որ կառավարական կառույցների աշխատակիցների որոշակի շրջանակ հետապնդել է ներկայիս կառավարության աշխատանքը տապալելու նպատակ: Մերսինում ձերբակալվածների թվում են հիմնականում ոստիկանական հետախուզության բաժնի աշխատակիցներ:
Ձերբակալությունների վերջին ալիքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին Անկարայում: