Միջազգային 

Թուրքական բանակը պատրաստվում է քրդերի հետ պատերազմի

Թուրքական բանակը բերվել է ամբողջական մարտական պատրաստվածության` կապված երկրում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեության ակտիվացման հետ: Ինչպես հաղորդում են  թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը:

 

Նա ասել է, որ այսօր PKK-ի զինյալները բեռնատար ավտոմեքենա են առեւանգել, որը 400 կգ պայթուցիկ նյութեր էր փոխադրում ածխահանքի համար: Արինչի խոսքով` ծրագրվում է բեռնատարը ոչնչացնել ռազմական ուղղաթիռների օգնությամբ` դրա գտնվելու վայրը որոշելուց հետո:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ իրենց թշնամի են համարում PKK-ին, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորմանը եւ Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:

 

PKK-ի ակտիվացումը փորձագետները բացատրում են այն հանգամանքներով, որ թուրքական կառավարությունը չի կատարում քրդական խնդիրը լուծելու խոստումները, ինչպես նաեւ`  որ Անկարան հրաժարվել է մասնակցել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքը ԻԼԻՊ-ից ազատագրելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված ռազմական կոալիցիոն ուժերի գործողություններին:

Նույն շարքից