Միջազգային 

Դավութօղլուն պատմել է Թուրքիայի թշնամիների մասին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն BBC-ին տված հարցազրույցում թվարկել է Թուրքիայի թշնամիներին, տեղեկացնում է «Անադոլու»գործակալությունը:

 

«Երեք խումբ կա, որոնց չենք ցանկանա տեսնել մեր սահմանին՝ սիրիական ռեժիմը, «Իսլամական պետությունը» և Քրդական աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն: Դրանք բոլորը մեր թշնամիներն են»,-ասել է Դավութօղլուն:

 

Նա նշել է, որ Քոբանին Սիրիայում շարունակվող պատերազմի տեսանկյունից կարևոր հանգրվան է, սակայն չպետք է մոռանալ, որ այդ խնդիրն առաջացել է ավելի ընդարձակ ճգնաժամի հետևանքով:

 

 

Դավութօղլուն հայտարարել է, որ առանց սիրիական ճգնաժամը լուծելու` անգամ, եթե Քոբանիի հարցը լուծվի, Սիրիայում իշխող ռեժիմը կամ ԻՊ-ը հարձակման նոր օջախ կստեղծի, և այնտեղ կստեղծվի նույն իրավիճակը, նույն հետևանքներով, ինչ այժմ Քոբանիում:

Նույն շարքից