Միջազգային 

Վրաստանը մտադիր Է ամրակայել տարածաշրջանային կենտրոնի իր դերը. Ղարիբաշվիլի

 Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 29-ին Թբիլիսիում բացել Է «Վրաստանը՝ տարածաշրջանային կենտրոն եւ դարպաս Ասիայի եւ Եվրոպայի միջեւ» միջազգային ներդրումային համաժողովը հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:


«Այսօր Վրաստանը կենտրոնացած Է իր՝ որպես տարածաշրջանային կենտրոնի դերի ամրակայման վրա: Մենք կոնկրետ քայլեր ենք անում մեր անմիջական եւ ամենամոտ հարեւանների հետ հարաբերությունները խորացնելու համար»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանություններն ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:


«Ճիշտ Է, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կանգնած ենք որոշակի մարտահրավերների առջեւ, բայց, այդուամենայնիվ, մենք որոշակի հաջողությունների ենք հասել լարվածության թուլացման, առեւտրի վերսկսման եւ այլ հարցերի տեսակետից»,- նշել Է Ղարիբաշվիլին:

   

Ըստ որում նա ընդգծել Է, որ Վրաստանի զարգացման գլխավոր բաղադրիչներից մեկն ինտեգրացումն Է եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին:


«Մեր անհողդողդ որոշումը՝ Էլ ավելի մերձենալ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ, համընկնում Է տնտեսական եւ ժողովրդավարական վերափոխումների գործընթացը շարունակելու մեր նպատակի հետ»,- ասել Է Ղարիբաշվիլին:

Նույն շարքից