Տնտեսություն 

Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա»-ն հաստատում է

analitik.am

«Գազպրոմ Արմենիան» քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-ասել են ընկերությունից:

Երեկ Tert.am-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել էր, որ թեև 2020թ. սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, սակայն ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից