Միջազգային 

Յացենյուկի կուսակցությունը կոալիցիոն համաձայնագրի իր նախագիծն Է պատրաստել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Է, որ իր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը կոալիցիոն համաձայնագրի սեփական նախագիծն Է պատրաստել, տեղեկացնում Է  BBC-ին:

 

Յացենյուկի խոսքով՝ «Ժողովրդական ճակատը» ընտրությունները շահած կուսակցության իրավունքով պետք Է ղեկավարի կոալիցիայի ձեւավորման գործընթացը:

 

Համաձայնագրի նախագծի տեքստը կհրապարակվի ձայների հաշվումն ավարտելուց հետո, հայտարարել Է «Ժողովրդական ճակատի» ընտրական ցուցակի առաջատարներից մեկը՝ Վիկտորյա Սյումարը:

 

Ավելի վաղ Պյոտր Պորոշենկոյի դաշինքը հրապարակել Է կոալիցիոն համաձայնագրի նախագիծ, որով նախատեսվում Է բարեփոխումների փաթեթ, որոնք, մասնավորապես, վերաբերում են զինված ուժերին, ՆԳ նախարարությանը եւ դատական համակարգին:

Նույն շարքից