Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 29-ին հանդես Է եկել 2015 թվականին Մետաքսի ճանապարհի համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:
«Մենք հանգուցային հարթակ ենք Մետաքսի ճանապարհը եւ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կամուրջը վերականգնելու համար… Վրաստանը հաստատ որոշել Է օգտագործել իր ռազմավարական դիրքը, որպեսզի կապի Ասիան, Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին Թբիլիսիում ընթացող «Վրաստանը տարածաշրջանային կենտրոն ու դարպաս Է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ» միջազգային ներդրումային համաժողովում:
Կառավարության ղեկավարն ընդգծել Է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման կարեւորությունը, նշելով, որ Վրաստանը պատրաստ Է իր ավանդը ներդնել այդ գործում:
«Այդ նպատակով թույլ տվեք հանդես գալ 2015 թվականին Մետաքսի ճանապարհի ֆորում ստեղծելու նախաձեռնությամբ: Այն կնախատեսի Մետաքսի ճանապարհով շահագրգռված պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձր մակարդակի ամենամյա հանդիպումներ Վրաստանում: Այդ ֆորումը նվիրված կլինի Մատաքսի ճանապարհի երկայնքով տրանսպորտի, Էներգետիկայի, առեւտրի ու մարդկանց միջեւ շփումների բնագավառներում նոր գաղափարների եւ համագործակցության որոնմանը»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:
«Այսօր Վրաստանը կենտրոնացած Է իր՝ որպես տարածաշրջանային կենտրոնի դերի ամրակայման վրա: Մենք կոնկրետ քայլեր ենք անում մեր անմիջական եւ ամենամոտ հարեւանների հետ հարաբերությունները խորացնելու համար»,- ասել Է նա: Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխանություններն ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: «Ճիշտ Է, Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կանգնած ենք որոշակի մարտահրավերների առջեւ, բայց, այդուամենայնիվ, մենք որոշակի հաջողությունների ենք հասել լարվածության թուլացման, առեւտրի վերսկսման եւ այլ հարցերի տեսակետից»,- նշել Է Վրաստանի վարչապետը:
Ըստ որում նա ընդգծել Է, որ Վրաստանի զարգացման գլխավոր բաղադրիչներից մեկն ինտեգրացումն Է եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին: «Մեր անհողդողդ որոշումը՝ Էլ ավելի մերձենալ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ, համընկնում Է տնտեսական եւ ժողովրդավարական վերափոխումների գործընթացը շարունակելու մեր նպատակի հետ»,- հավելել Է Ղարիբաշվիլին: