Միջազգային 

Ղրղզստանի նախագահը հույս ունի ԵՏՄ-ի շրջանակներում նոր որակ հաղորդել հայ- ղրղզական հարաբերություններին

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ղրղզստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Սահակյանը հոկտեմբերի 29-ին (նստավայրը` Աստանա) իր հավատարմագրերնէ հանձնել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Ատամբաևին: Ողջունելով և հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին` Նախագահ Ատամբաևը խնդրել էփոխանցել իր լավագույն բարեմաղթանքները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին: Ղրղզստանի Նախագահը կարևորել է հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը, ինչի մասին նա առիթ է ունեցել զրուցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս Մինսկում կայացած հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության և այլ կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի կապերը նոր որակ ձեռք կբերեն:

 

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ դեսպան Սահակյանը նշել է, որ ինքը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ղրղզական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի աշխուժացման նպատակով: 

Նույն շարքից