Միջազգային 

Վրաստանի նախագահը որդի կունենա

Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան հղի է։ Այդ մասին վրացական «Ռուսթավի- 2» հեռուստաալիքին հայտնել է անձամբ նախագահի կինը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Ես որդի կունենամ։ Մենք արդեն ունենք դուստրեր, և հանկարծակի պարզվեց, որ մեր երրորդ երեխան տղա է լինելու»,- ասել է առաջին տիկինը։

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նրա ընկերուհին՝ նկարչուհի, վիզաժիստ և դերասանուհի Չիչուան, պաշտոնապես ամուսնացել էին սեպտեմբերի 10-ին։

 

Մարգվելաշվիլին հայր կդառնա 2-րդ անգամ. նա արդեն ունի չափահաս դուստր։ Չիչուան նույնպես դուստր ունի։

Նույն շարքից