Եգիպտոսը Սինայի թերակղզում Գազայի հետ սահմանին բուֆերային գոտի կստեղծի, հայտնում է Interfax-ը:
Այս կերպ Կահիրեն կփորձի կանխել մարդկանց անցումն ու զենքի փոխադրումը պաղեստինյան տարածքների ու Եգիպտոսի միջև:
Սպասվում է, որ այդ գոտու ձգվածությունը 13 կմ կկազմի, լայնությունը՝ 500 մ: Այս առնչությամբ Կահիրեն սահմանամերձ շրջանների բնակիչներին հրահանգ է տվել 48 ժամվա ընթացքում լքել տները. դրանք կքանդվեն: Բողոքից հետո համապատասխան բանակցություններ են սկսվել իշխանությունների հետ:
Հոկտեմբերի 24-ին Սինայում տեղի ունեցած ահաբեկչությանը քսան զինվոր էր զոհ գնացել: