Սիրիական Քոբանիին աջակցելու նպատակով այնտեղ ուղևորվող Իրաքյան Քրդստանի զինյալ զորամիավորումների խումբը երեկ երեկոյան ժամերին հասել է թուրքական Շանլըուրֆա նահանգ:
Թուրքիայից Սիրիայի տարածք անցնելու ընթացքում լրագրողների ուշադրությունից չի վրիպել նրանցից ոմանց՝ ԱՄՆ բանակի համազգեստ կրելու հանգամանքը, հայտնում է CNN Turk-ը։
Լուսանկարներում պարզ երևում է համազգեստի վրայի ամերիկյան դրոշն ու «Ամերիկյան բանակ» գրությունը:
Քրդաբնակ Քոբանի Թուրքիայի տարածքից արդեն անցել է 150 քուրդ զինյալ։