Միջազգային 

Ավարտվել է Վրաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը

Ավարտվել է Վրաստանի հետ Եվրամիության վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը, և կողմերը պատրաստ են անցնել հաջորդ փուլին, լրագրողներին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, գրում է News Georgia-ն։

 

Նախօրեին Եվրահանձնաժողովը հրապարակել է Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված գործողությունների պլանի իրագործման երկրորդ հաշվետվությունը, որում նշված է եղել, որ Վրաստանը կատարել է առաջին փուլի պահանջները։

 

Փանջիկիձեն ասել է, որ սա առաջին քայլն է Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման ուղղությամբ, և Եվրահանձնաժողովը բարձր է գնահատել դրան ուղղված Վրաստանի քայլերը։

Նույն շարքից