ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպեն նոյեմբերի 17-ին՝ Բրյուսելում: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն:
«Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, երբ վրաց պատվիրակությունը՝ վարչապետի ղեկավարությամբ, մեկնի Բրյուսել «Վրաստան-ԵՄ» առաջին ասոցացված խորհրդին»,- հայտնել է նա լրագրողներին: