Միջազգային 

Նախագահների փարիզյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանցիները տեղեկություններն ստացել են հայկական աղբյուրներից. minval.az

Արբեջանում դժգոհ են երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասըմովի աշխատանքից, մասնավորապես այն բանից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 26-ին փարիզյան հանդիպման վերաբերյալ տեղեկություններն ադրբեջանական ԶԼՄ-ները հարկադրված են եղել քաղել հայկական աղբյուրներից:


minval.az-ը գրում է, որ իրենք եւս ստիպված են եղել հաղորդել այդ հանդիպման մասին` օգտվելով Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանի թվիթերյան գրառումներից եւ հայկական ԶԼՄ-ներից:

 

«Եվ դրա համար էական պատճառ կար, որովհետեւ այդ պահին Ադրբեջանի նախագահի պատվիրակությանը կցված որեւէ ԶԼՄ Փարիզում հանդիպման մասին տեղեկություն չէր հաղորդում: Ազեր Գասըմովը հերթական անգամ իրեն ցույց տվեց որպես խիստ պասիվ եւ, համապատասխանաբար, խիստ միջակ աշխատող: Լրագրողներին չի հաջողվում զրուցել նրա հետ: Միակ բանը, ինչով իսկապես հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Ա.Գասըմովը, դա սկանդալային տեսանյութն էր, որում ֆիքսվել էր նրա անմիջական մասնակցությամբ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումը: Հանելուկ է մնում այն, թե ինչի համար էր նա այդպես շտապում աշխատանքի, եթե նրա աշխատանքը, որպես այդպիսին, չի երեւում ընդհանրապես, -նշում է կայքը եւ հավելում,-այդ դեպքում հարց է առաջանում. ինչի համար է պետք է նախագահի աշխատակազմում մամուլի ծառայությունը, եթե այն, միեւնույն է, չի աշխատում»:

 

 

Սկզբնաղբյուրը՝ «Արմենպրես»

Նույն շարքից