Միջազգային 

Շվեդիան ճանաչել է Պաղեստինի պետությունը

Շվեդիայի կառավարությունը հոկտեմբերի 30-ին պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը:  Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոթ Վալսթրոմը  լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր երկիրը ցանկացում է այդ որոշմամբ նոր ուժ հաղորդել ընդհատված խաղաղ գործընթացին: «Սա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է Վալսթրոմը:


Ավելի վաղ երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել էր, որ Շվեդիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, ով կճանաչի Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն: Վարչապետի այդ հայտարարությունը քննադատության ալիք էր բարձրացրել ԱՄՆ-ում և Իսրայելում:

 

Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պաղեստինի պետությունը ճանաչեուց հետո Ստոկհոլմը կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ, եթե վերջինս հարձակումներ իրականացնի պաղեստինյան տարածքների վրա:

Նույն շարքից