Եվրամիության Խորհուրդը որոշում Է ընդունել, որով նախատեսվում Է Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը երկարացնել մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 31-ը: Այդ մասին հաղորդել Է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:
«Կատարելով պատժամիջոցների գործողության ամենամյա վերլուծությունը՝ ԵՄ-ի Խորհուրդը Բելառուսի նկատմամբ սահմանափակիչ միջոցառումները երկարացրել Է մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 31-ը»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
ԵՄ-ի Խորհրդի որոշումը պայմանավորված Է նրանով, «որ ոչ բոլոր քաղաքական բանտարկյալներն են ազատ արձակվել եւ ռեաբիլիտացվել, ինչպես նաեւ նրանով, որ Բելառուսում չի բարելավվել մարդու իրավունքների, իրավական պետության եւ ժողովրդավարական հասարակության սկզբունքների պահպանումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Էր, որ Արեւմուտքի կողմից հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցները ցանկալի արդյունքը չեն տվել: «Այժմ նրանք ընդունել են, որ այդ պատժամիջոցներն իրենց կողմից ճիշտ չեն եղել: Այժմ նրանց համար դժվար Է դուրս գալ այդ իրավիճակից»,-նշել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: