Միջազգային 

ԱՊՀ-ի ՄԽՎ-ի երկրներին ընտրությունների դիտարկման միասնական կանոններ են հարկավոր. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն այն կարծիքին Է, որ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) մասնակից երկրները պետք Է ձգտեն հասնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընտրություններին հետեւելու բոլոր պետությունների համար միասնական՝ կանոնների ընդունման:

 

«Ցանկալի կլիներ, որ մենք միավորեինք ջանքերը եւ հասնեինք ընտրություններին հետեւելու բոլոր պետությունների համար միասնական արդար կանոնների»,-ասել Է Մատվիենկոն՝ դիմելով ԱՊՀ-ի ՄԽՎ-ի մեջ մտնող պետությունների դեսպաններին:

 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի (ԺԻՄԻԲ) արտասահմանյան մոնիթորինգային առաքելությունները ոչ միշտ են օբյեկտիվ գնահատական տալիս կայացած ընտրություններին: «Մենք պետք Է համատեղ հասնենք այն բանին, որ ԵԱՀԿ-ի ԺԻՄԻԲ-ի շրջանակներում միասնական կանոններ լինեն ընտրությունների մոնիթորինգի համար»,-ասել Է Մատվիենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից