Միջազգային 

Դեսպան Կիրակոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԱԶԿ-ի և ԵՏՀ-ի միջև համագործակցության համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը

Հոկտեմբերի 30-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության համատեղ հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը, որին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մշտական ներկայացուցիչների հետ միասին հրավիրված էր նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ստորագրված համատեղ հայտարարությունով կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու արդյունավետ համագործակցությունը ԱԶԿ-ի և ԵՏՀ միջև երկուստեք կարևորություն հանդիսացող ոլորտներում, ինչպիսիք են ձեռնարկատիրությունը, նորարարությունները, առևտրի կարողությունների զարգացումը, շրջակա միջավայրը և էներգետիկան:

ԱԶԿ կողմից հայտարարությունը ստորագրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգը, իսկ ԵՏՀ կողմից` ԵՏՀ խորհրդի անդամ, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատու-նախարար Սերգեյ Սիդորսկին:

Նույն շարքից