Միջազգային 

Իսպանուհին համոզել է ԱՄՆ Կոնգրեսին կատարել 231 տարի առաջ տված խոստումը

Վաշինգտոնի արհմիություններից մեկում աշխատող իսպանուհին համոզել է ԱՄՆ Կոնգրեսին կատարել 1783թ. տված խոստումը, գրում է Газета-ն:

 

231 տարի առաջ Կոնգրեսը որոշել էր շենքում կախել ԱՄՆ անկախության պատերազմի իսպանացի հերոս Բեռնարդո դե Գալվեսի դիմանկարը:

 

45-ամյա իսպանուհի Տերեսա Վալկարսեն սկսել է արդարության համար պայքարը` իր մայրիկից ստանալով նամակ թերթում տպված հոդվածով, որում հիշեցվում էր ամերիկյան իշխանությունների խոստման մասին:

 

«Ես աշխատում եմ նույն փողոցում, որտեղ գտնվում է Կոնգրեսը: Ես պարզապես կգնամ այնտեղ և կասեմ, որ կախեն նկարը»,- որոշում է կինը և պատմաբանների օգնությամբ գտնում Կոնգրեսի` 1783թ. որոշումը:

 

Մի քանի տարի շարունակ կինը փորձել է հասնել արդարության: Վերջիվերջո, շենքի վարչակազմը որոշել է սրահներից մեկում կախել հերոսի նկարը: Դիմանկարի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է նոյեմբերին, իսկ Վալկարսեն ցանկություն է հայտնել արարողությանը հրավիրել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին:

Նույն շարքից