Միջազգային 

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գազի մատակարարումը վերսկսելու շուրջ

Ռուսաստանը և Ուկրաինան, ԵՄ-ի միջնորդությամբ, համաձայնագիր են ստորագրել՝ Ուկրաինա ռուսական գազի մատակարարումը վերսկսելու շուրջ, հայտնում է BBC-ն:

 

Կիևը կսկսի վառելիք ստանալ «Գազպրոմ» ընկերությանը պարտքի առաջին մասի վճարումը կատարելուց հետո. այս մասին Բրյուսելում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

 

Նրա խոսքով՝ մինչև տարվա վերջ Ուկրաինան պետք է մոտ 3 մլրդ դոլար վճարում կատարի: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանն ասել է, որ Կիևը համապատասխան միջոցներ ունի:

 

Իր հերթին, ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունթեր Էթինգերը խոստացել է, որ Կիևը ֆինանսական աջակցություն կստանա ԵՄ-ից և Արժույթի միջազգային հիմնադրամից:

Նույն շարքից