Միջազգային 

Լիբանանի խորհրդարանը 14-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը

Լիբանանի խորհրդարանը կրկին ձախողել է նախագահի ընտրությունը: Ապրիլից սկսած սա արդեն 14-րդ ձախողումն է: Ինչպես հաղորդում  են լիբանանյան լրատվամիջոցները,խորհրդարանի ղեկավար ՆաբիհԲերրին հայտարարել է, որ ընտրությունը հետաձգվում է մինչև հաջորդ ամիս՝ նոյեմբերի 19-ը: Ձախողման պատճառը, ինչպես նախիկնում, այնպես էլ այս անգամ, պատգամավորների բացակայությունն էր, որով հնարավոր չէր ապահովել բավարար քվորում: Խորհրդարանում ներկա էին 25 պատգամավորներ, մինչև դեռ ընտրության կայացման համար անհրաժեշտ է 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը:

 

Հատկանշական է, որ խորհրդարանի հաջորդ նիստը համընկնում է խորհրդարանի պաշտնավարության ժամկետի ավարտի հետ:

Նույն շարքից