Իտալիայի արտաքին գործերի նոր նախարար կդառնա Պաոլո Ջենտիլոնին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Repubblica-ին:
59-ամյա Ջենտիլոնին՝ Իտալիայի իշխող Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը, Իտալիայի արտգործնախարարի պաշտոնում կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, ով ավելի վաղ նշանակվել է արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության ներկայացուցչի պաշտոնին:
Հոկտեմբերի 31-ին Ֆեդերիկա Մոգերինին պաշտոնապես հրաժարական է տվել Իտալիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնը նա կզբաղեցնի նոյեմբերի 1-ից: