Ազդեցիկ ամերիկացի սենատոր, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Բեն Կարդինը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Արիֆ Յունուսի կալանքի ժամկետների երկարաձգումը, տեղեկացնում է contact.az կայքը:
«Ռասուլ Ջաֆարովի և Արիֆ Յունուսի կալանքի ժամկետների երկարաձգումն անհիմն են և ունեն պատժիչ բնույթ: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց որևէ նախապայմանի»,- գրել է Կարդինը Twitter-ի իր միկրոբլոգում: