Միջազգային 

Կանադան դադարեցրել է վիզաների տրամադրումն Արևմտյան Աֆրիկայի բնակիչներին

Կանադայի իշխանությունները մտավախություն ունեն Էբոլայի տարածման վտանգի առիթով, այդ պատճառով էլ դադարեցրել են վիզաների ձևակերպումն Արևմտյան Աֆրիկայի երկրների քաղաքացիների համար, հայտնում է «Կորեսպոնդենտ»-ը:

 

Աֆրիկայի հենց այդ մասն է համարվում Էբոլայի վարակի օջախ, և այնտեղի բնակիչներին վիզաների տրամադրումը «սպառնում է կանադացիների առողջությանը»:

 

Դադարեցվել է, թե՛ տուրիստական, թե՛ աշխատանքային, թե՛ ուսանողական վիզաների տրամադրումը:

 

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կազմել էր 14 երկրներից բաղկացած ցուցակ, որոնցում կարող է Էբոլայի համաճարակ սկսվել:

Նույն շարքից