ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «հիմա հաստատ ժամանակը չէ» Իրաքյան Քրդստանն անկախ պետություն ճանաչելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա ասել է, որ Քրդստանը չճանաչելու համար «կան բազմաթիվ պատճառներ», «կան խնդիրներ, որոնք պետք է հերթով լուծել»:
Քերին նշել է, որ իրենք քրդերն ու նրանց առաջնորդ Մասուդ Բարզանին էլ հասկանում են, որ հիմա պետք է միահամուռ լինեն «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ըստ նրա՝ Քրդստանի ճանաչումը կարող է խարխլել Իրաքի խորհրդարանի հիմքերը, որի ստեղծմանը քրդերը ևս նպաստել են:
Իրաքյան Քրդստանը լայն ինքնավարություն ունեցող քրդական շրջան է Իրաքում: Մարզի 4 մլն բնակչության թվում են նաև թուրքեր, թուրքմեններ, ասորիներ, սիրիացիներ և այլն: